Տվյալների տպում - sep
Մինչ այժմ մենք օգտագործել ենք
print()
հրամանը տարբեր արգումենտներով, և ծրագիրը տպել է բացատով առանձնացված: print('abc', 'def', 2)
-ը կտպի abc def 2
։Իսկ ի՞նչ եթե մենք ուզում ենք արժեքներն առանձնացնել
*
ով, ոչ թե բացատով: Դա հնարավոր է sep
պարամետրը փոխանցելով print()
հրամանին: print('hello', 'my', 'name is', 'Python', sep='*')
Այս ծրագիրը կտպիt
hello*my*name is*Python
։ sep
-ը կարող է լինել ցանկացած տեքստային արժեք: Դա կարող է լինել արտահայտություն (this is a separation
, hey hey
, etc), այն կարող է բաղկացած լինել սիմվոլներից և նույնիսկ կարող է լինել դատարկ տեքստ sep=''
. Դատարկ տեքստի դեպքում, print
ը կտպի արժեքները միմյանց կպած:print('hello', 'my', 'name is', 'Python', sep='')
dash = '--'
print('hello', 'my', 'name is', 'Python', sep=dash)
Սա կտպի հետևյալը.
hellomyname isPython
hello--my--name is--Python
Առաջադրանք
Ձեզ տրվում է 3 մուտքային տվյալ՝ տարի, ամիս և օր: Ելքը պետք է ունենա
տարի-ամիս-օր
տեսքը։Մուտք | Ելք |
2022
05
10 | 2022-05-10 |
Constraints
Time limit: 1 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB