Ժամացույցի վերանորոգում

aws4_request&X-Amz-Date=20220411T080047Z&X-Amz-Expires=86400&X-Amz-Signature=b8dd42e8760d0ab532906ed885626fe987e415eff928f4c59f1991f6723b44d0&X-Amz-SignedHeaders=host&x-id=GetObject.png

Պատի ժամացույցը փչացել է և վերանորոգման կարիք ունի։ Մենք տեսնում ենք, թե որ ժամին է այն կանգնել, և գիտենք, թե քանի րոպե առաջ է փչացել։ Մեր խնդիրն է պարզել, թե այս պահին ժամը քանիսն է։

Մուտքում տրված է 3 թիվ․ ժամացույցը որ ժամին է կանգնել՝ ժամը hour և րոպեն minute , ինչպես նաև՝ թե քանի րոպե է ժամացույցը դադարի վիճակում գտնվել։

Ծրագիրը պետք է տպի, թե այս պահին ժամը քանիսն է։ Ելքում այն պետք է ունենա հետևյալ տեսքը՝ ժամ։րոպե

Մուտք

Ելք

14
28
75

15:43

14
28
1440

14:28

Ուշադրություն դարձրեք, որ ժամացույցը կարող է կանգնած լինել մի քանի օր, բայց այս պահի ճիշտ ժամը միշտ պետք է լինի 0:0 - 23:59 միջակայքում։

Հուշում

Կարող եք օգտագործել մնացորդի % գործողությունը, որպեսզի վստահ լինեք, որ ժամերի և րոպեների արժեքներն անհրաժեշտ միջակայքում են։

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue