Տողերի դեպքում մենք կարող էինք օգտագործել in հրամանը՝ ստուգելու համար՝ արդյոք մեկ այլ տող հայտնվում է սկզբնական տողում, թե ոչ։
Զանգվածների դեպքում մենք կարող ենք օգտագործել in հրամանը՝ ստուգելու համար՝ արդյոք զանգվածը պարունակում է այս կամ այն տարրը։ Այս դեպքում in-ը վերադարձնում է True, եթե այդ անդամը զանգվածի մաս է, և False՝ հակառակ դեպքում.
fruits = ['apple', 'banana', 'orange', 'grape']
if 'apple' in fruits and 'banana' in fruits:
print('We have both apples and bananas!')
Այս օրինակում մենք կիրառում ենք and օպերատորը, որպեսզի ստուգենք՝ արդյոք fruits զանգվածը պարունակում է և՛ apple, և՛ banana։ Եթե երկուսն էլ առկա են զանգվածի մեջ, ապա if պայմանը կատարվում է, և մենք էկրանին տեսնում ենք տպված We have both apples and bananas!։
Առաջադրանք
Դուք օգնում եք հայտնի «Four Ingredients» սրճարանին՝ ծրագրավորելու իրենց պատվերների համակարգը։ Մուտքի առաջին 4 տողերը պարունակում են պատվերի 4 բաղադրիչները։ Հաջորդ 2 տողերն այն բաղադրիչներն են, որոնց նկատմամբ պատվիրատուն ալերգիա ունի։
Ձեր ծրագիրը պետք է տպի Order accepted!, եթե ամեն ինչ նորմալ է, և Allergen alert!, եթե պատվերի մեջ կա բաղադրիչ, որի նկատմամբ հաճախորդը ալերգիկ է։