Ելքում տպելը շատ է պետք գալիս, բայց օգտակար ֆունկցիաներից շատերը, որոնք նախկինում օգտագործել ենք, օրինակ՝ max() կամ math.sqrt() արժեք չեն տպում: Նրանք արժեք են վերադարձնում: max()-ը վերադարձնում է առավելագույնը իրեն փոխանցված բոլոր արժեքներից: math.sqrt()-ը վերադարձնում է թվի արմատը, որը մենք կարող ենք հետագայում օգտագործել մեր ծրագրում:
Ֆունկցիայից արժեք վերադարձնելու համար մենք կարող ենք օգտագործել return հրամանը.
Մենք կարող ենք ֆունկցիաների մեջ կատարել որոշ գործողություններ և վերջում վերադարձնել ինչ-որ արժեք.
Առաջադրանք
Ձեզ խնդրում են գրել մի ֆունկցիա vote անունով, որը կվերադարձնի այն տարրը, որն ամենահաճախն է հայտնվում իրեն փոխանցված 3 թվերից: Եթե բոլորը տարբեր են, ֆունկցիան պետք է վերադարձնի առաջինը:
Մուտքը պարունակում է 3 թիվ։
Ծրագիրը պետք է տպի մեկ թիվ՝ ամենահաճախ հանդիպողը, որը վերադարձվում է vote ֆունկցիայի միջոցով: