Վազքի մրցումներում թռիչքուղին շրջան է, որտեղ մարզիկը պետք է վազի
n
շրջան՝ վազքը ավարտելու համար: Ամեն 100 մետրը վազելուց մարզիկը ստանում է տառ (A - Z), այնպես որ ամբողջ շրջանն ավարտելիս մարզիկը հավաքում է տառերի մի ամբողջ շարան։Կան 3 մարզիկներ, որոնք պետք է վազեն մրցույթում, և բոլորը պետք է վազեն տարբեր վազքուղիների վրա։ Հետևաբար նաև պետք է վազեն տարբեր թվով շրջաններ: Մեզ ասել են, թե յուրաքանչյուր մարզիկ ինչ տառեր կհավաքի մեկ շրջան վազելուց հետո, և մենք գիտենք, թե մարզիկներից յուրաքանչյուը քանի շրջան պետք է վազի վազքը ավարտելու համար:
Մեր խնդիրն է տպել այն մարզիկի համարը, որը կվազի ամենակարճ տարածությունը։
Մուտքում տրված է 6 տող։ Յուրաքանչյուր զույգ տող պարունակում է տեքստ, որն այն բառն է, որը մարզիկը հավաքում է ամբողջ շրջան վազելիս, և մի թիվ, որը շրջանների քանակն է, որը մարզիկը պետք է վազի մրցավազքը ավարտելու համար:
Տպեք այն մարզիկի համարը, ով կվազի ամենակարճ տարածությունը (1, 2 կամ 3):
Մուտք | Ելք |
SHORT
30
VERYVERYLONGLONGRUNBUTONCE
1
SHORTSHORT
2 | 3 |
Բացատրություն՝
Վազքից հետո մարզիկները կհավաքեին հետևյալ բառերը.
- SHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORTSHORT
- VERYVERYLONGLONGRUNBUTONCE
- SHORTSHORTSHORTSHORT
Այսպիսով, ամենակարճը երրորդն է։