Գործողություն | Նկարագիր | Փոփոխականներով | Թվերով |
+ | Գումարում | a + b | 10 + 7 ⇒ 17 |
- | Հանում | a - b | 10 - 7 ⇒ 3 |
* | Բազմապատկում | a * b | 10 * 7 ⇒ 70 |
/ | Բաժանում | a / b | 10 / 7 ⇒ 1.4285714285714286 |
// | Ամբողջ մասով բաժանում | a // b | 10 // 7 ⇒ 1 |
% | Մնացորդ | a % b | 10 % 7 ⇒ 3 |
** | Աստիճան | a**b | 10**7 ⇒ 10000000 |
Python-ում երկու թիվ բաժանելու համար մենք կարող ենք կատարել
a / b
գործողությունը։ Այս գործողության արդյունքը կլինի մի ռացիոնալ թիվ։ Բաժամանման արդյունքում ամբողջ թիվ ստանալու համար մենք կարող ենք կիրառել a // b
գործողությունը, որի արդյունքում ստացված արժեքը բաժանումից հետո ստացված ամբողջ մասն է (քանորդը)։ Բաժանումից ստացված մնացորդը կարող ենք ստանալ %
գործողության միջոցով։Մուտքում ունենալով երկու թիվ՝
x
և y
-ը, ձեր ծրագիրը պետք է ելքում տպի x
-ը y
-ի վրա բաժանելուց ստացված քանորդն ու մնացորդը։Մուտք | Ելք |
10
5 | 2 0 |
9
4 | 2 1 |