Հատված

Մենք տեսանք, թե ինչպես կարելի է ստանալ տողի առանձին նիշեր []-ով: Python-ում հնարավոր է նաև ընտրել տողի որոշակի հատված, այսինքն՝ վերցնել մի քանի հաջորդական տառեր: Սա կարող ենք կատարել նույն [] փակագծերով՝ բայց տրամադրելով երկու թիվ՝ հատվածի սկիզբն ու ավարտը.
s = 'This is a long long string'
print(s[0: 1])      # T
print(s[0: 2])      # Th
print(s[0: 18])     # This is a long lon
print(s[1: 3])      # hi
print(s[1: -1])     # his is a long long strin
print(s[3: -2])     # s is a long long stri
print(s[-10: -2])   # ong stri
Նշում 1. Սկզբի թիվը միշտ ներված է, իսկ վերջինը՝ ոչ ⇒ [սկիզբ; վերջ):[start; end)
Նշում 2: Ե՛վ սկիզբը, և՛ վերջը կարող են բացասական լինել։ Այդ դեպքում կկիրառենք բացասական ինդեքսավորում:

Առաջադրանք

Մենք կցանկանայինք իմանալ, թե որն է տողի կենտրոնական հատվածը։
Ունենք n երկարության տող։ Ցանկանում ենք տեսնել n/4-ից 3n/4 հատվածի տառերը:
Մուտքը պարունակում է տեքստի մեկ տող, որի երկարությունը բաժանվում է 4-ի:
Ծրագիրը պետք է տպի կենտրոնական հատվածը:
Մուտք
Ելք
abcd
bc
abcdefgh
cdef
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue