Հատուկ նիշեր

Տողային փոփոխական հայտարարելիս մենք կարող ենք ունենալ a = 'hello', որտեղ տողը սկսվում է մեկ չակերտով և ավարտվում մեկ այլ չակերտով: Իսկ ի՞նչ անել, եթե մեզ անհրաժեշտ է ունենալ այսպիսի տող՝ Hi, I'm a programmer։ Այս տողն արդեն պարունակում է մեկ չակերտ (այս դեպքում դա ապաթարցի նշանն է): Սա կարող է խնդիր լինել, քանի որ python-ում սովորաբար մեկ չակերտը կիրառվում է տողի վերջում, ոչ թե մեջտեղում: Այստեղ լուծման մի քանի տարբերակներ կան.

  1. Մենք կարող ենք խուսափել տողը մեկ չակերտով սկսելուց և դրա փոխարեն օգտագործել ": Սակայն, սա շատ լավ լուծում չէ, քանի որ տողը կարող է նաև պարունակել " նշանը (A really “good” product):

  2. Մենք կարող ենք օգտագործել escape նշանը \, որը հատուկ ստեղծված է այս իրավիճակների համար: \-ը անտեսում է տողի բոլոր այն նիշերը, որոնք դրված են իրենից անմիջապես հետո: Մեր տողի հայտարարությունը կդառնա a = 'Hi, I\'m a programmer': Սա Python-ին հուշում է, որ մեջտեղում գտնվող ապաթարցի նշանը՝ '-ը, պետք է ընդունել որպես սովորական նիշ, ոչ թե համարել տողի վերջ:

Ահա Python-ում հայտնի մի քանի հատուկ նիշերը.

Նշան

Նկարագրություն

Օրինակ

Ելք

\'

Մեկ '

print('\'')

'

\"

Մեկ "

print('\"')

"

\\

Մեկ \

print('\\')

\

\t

Tab-ի նշան

print('\t')

\n

Նոր տողի անցման նշան (enter)

print('\n')

Առաջադրանք

Տրված է 5 նիշ ունեցող տող։ Տպեք նիշերն այնպես, որ դրանք առանձնացված լինեն tab-երով:

Մուտք

Ելք

hello

h e l l o

Հուշում. տպելիս կարող եք օգտագործել f-տող:

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue