Մինչ այժմ մենք տեսել ենք փոփոխականներ, որոնք ներկայացնում են տվյալների առանձին տեսակներ, ինչպիսիք են int, float, bool կամ str. Python-ը հնարավորություն է տալիս աշխատելու տվյալների զանգվածների հետ, որոնք պարունակում են տվյալների այլ տեսակներ: Python-ում զանգվածները լայնորեն օգտագործվում են բազմաթիվ ծրագրերում՝ ներկայացնելու տարրերի դասավորված հաջորդականությունը: Օրինակ՝ տարվա յուրաքանչյուր ամսվա օրերը համար կարող ենք ունենալ հետևյալ տեսքը.
january = 31
february = 28
march = 31
april = 30
may = 31
# ...
# ...
november = 30
december = 31
month_days = [31, 28, 31, 30, 31, ..., 30, 31]
Ձախ կողմի կոդում մենք հայտարարել ենք 12 տարբեր փոփոխականներ՝ յուրաքանչյուր ամսվա օրերի քանակին համապատասխան: Յուրաքանչյուր փոփոխական ներկայացնում է մեկ ամիս: Դա հնարավոր է նաև անել զանգվածով (օրինակ՝ աջ կողմում): Այստեղ զանգվածը սկսվում է բացվող փակագծով [ և ունի փակող փակագիծ զանգվածի վերջում ]: Զանգվածի տարրերն առանձնացված են ստորակետերով և յուրաքանչյուրը ներկայացնում է մեկ արժեք՝ այդ ամսվա օրերի քանակը:
Նշենք, որ ինդեքսավորումը սկսվում է 0-ից (ճիշտ այնպես, ինչպես տողերում): Շուտով մենք կտեսնենք, որ շատ գործողություններ շատ նման են տողերի վրա կատարվող գործողություններին:
Զանգվածների տարրերը սովորական փոփոխականներ են: Նրանց հետ կարելի է աշխատել այնպես, ինչպես այլ փոփոխականների հետ: Օրինակ, եթե այս տարին նահանջ տարի է, մենք կցանկանայինք փետրվարին ավելացնել 1: Դա կարելի է անել february += 1 կամ month_days[1] += 1-ով: Այդ երկու գործողությունները նույնական են:
Առաջադրանք
Հայտարարեք փոփոխական, որը կոչվում է alphabet, որը պահում է անգլերենի բոլոր մեծատառերը՝ alphabet = ['A', 'B', ..., 'Z']: Մուտքում տրված է մեկ ամբողջ թիվ n: Ծրագիրը պետք է այբուբենով տպի n-րդ տառը: Երաշխավորված է, որ 1 ≤ n ≤ 26: