Հապալասի այգի

Այլմոլորակային բուսաբանը փորձում է հապալաս աճեցնել: Նա Երկիր մոլորակից հապալասի մի քանի սերմեր ունի, բայց դրանք խառնվել են տեղական sunshroom-ի և fernivores-ի սերմերին: Նա որոշում է ամեն դեպքում տնկել դրանք, քանի որ շատ է ուզում իմանալ, թե ինչպիսի համ ունի հապալասը:

Նրա այգին ունի 10 տեղ տնկելու համար՝ բոլորն իրար կողքի։ Նա այդ բոլոր 10 տեղերում տնկում է սերմերը և սպասում, որ դրանք աճեն:

DALL·E 2023-03-15 11.58.10 - an alien botanist trying to grow blueberries, digital art.png
Image created with DALL-E 2

Սակայն նա պետք է զգույշ լինի, քանի որ fernivores-ները վնասակար են հապալասների համար և կվարակեն հապալասի բույսերը, եթե լինեն անմիջապես նրանց կողքին: Sunshroom-ներն անվնաս են և չեզոքացնում են նաև fernivore-ներին, եթե աճում են անմիջապես դրանց կողքին:

Մուտքում տրված է 10 ամբողջ թիվ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է տնկելու մեկ տեղ, և ձեր խնդիրն է որոշել՝ արդյոք այգում վարակ կա:

  • Հապալասները ներկայացված են զույգ թվերով, որոնք չեն բաժանվում 6-ի:

  • Sunshroom-ները ներկայացված են կենտ թվերով:

  • Fernivore-ները ներկայացված են 6-ի բազմապատիկներով:

Եթե վարակ կա, տպեք Activate emergency protocol!, հակառակ դեպքում` Check complete, blueberries are growing!.

Մուտք

Ելք

4 8 3 6 2 7 14 16 2 13

Check complete, blueberries are growing!

2 3 7 2 8 12 4 8 9 10

Activate emergency protocol!

9 3 1 2 4 3 3 7 6 6

Check complete, blueberries are growing!

9 8 5 6 12 4 13 2 3 7

Activate emergency protocol!

  1. Առաջին օրինակում թիվ 4 տնկման վայրում կա մեկ fernivore, որը ներկայացված է 6-ով: Սակայն այն չեզոքացվում է #3 տնկման վայրում գտնվող sunshroom-ով, որը ներկայացված է 3-ով, ուստի տպում ենք Check complete, blueberries are growing!։

  2. Երկրորդ օրինակում թիվ 6 տնկման վայրում կա մեկ fernivore, որը շրջապատված է հապալասներով։ Այն վարակել է այգին, հետևաբար՝ տպում ենք Activate emergency protocol!։

  3. Երրորդ օրինակում թիվ 9 և 10 տնկման վայրերում կան երկու fernivore-ներ, բայց դրանք հապալասի կողքին չեն, ուստի վարակի վտանգ չակ։ Հետևաբար՝ տպում ենք Check complete, blueberries are growing!։

  4. Վերջին օրինակում #4 և #5 տնկման վայրերում կան երկու fernivore-ներ: Թիվ 5 տնկման վայրում գտնվող fernivore-ը կվարակի թիվ 6 տնկման վայրում գտնվող հապալասը: Ուշադրություն դարձրեք, որ #3 տնկման վայրում կա sunshroom, բայց այն միայն կչեզոքացնի 4-րդին, այնպես որ #5 տնկման վայրում fernivore-ը կվարակի այգին:

Հուշում 1

Փորձեք այս խնդիրը լուծել՝ օգտվելով for … else-ից և break-ից։

Հուշում 2

Կարող եք հեշտացնել ծրագիրը թվերը փոխելով տառերի (b՝ Blueberries-ի համար, f՝ fernivore-ի համար և այլն), որից հետո մնացած օգտագործել ստացված տառերի հերթականությունը որոշելու խնդրի պատասխանը։

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue