Գործողություններ ցուցակների վրա
Մենք կարող ենք իրար գումարել երկու տող կամ բազմապատկել տողը թվով։ Ճիշտ նույն կերպ մենք կարող ենք այդ գործողությունները կատարել նաև ցուցակների համար: Երկու ցուցակ գումարելու դեպքում դրանք կմիանան։ Իսկ եթե ցուցակը բազմապատկենք ամբողջ n թվով, ցուցակը կկրկնվի n անգամ։
l1 = [1, 'abc']
l2 = [2, 'def']
print(l1 + l2) # [1, 'abc', 2, 'def']
print(l1 * 5) # [1, 'abc', 1, 'abc', 1, 'abc', 1, 'abc', 1, 'abc']Մենք նույնիսկ կարող ենք տեղում փոփոխել ցուցակը՝ կիրառելով +=:
l1 = [1, 'abc']
l2 = [2, 'def']
l1 += l2
print(l1) # [1, 'abc', 2, 'def']
print(l2) # [2, 'def']n երկարությամբ թվերի ցուցակ հայտարարելու համար մենք կարող ենք պարզապես [0]-ն բազմապատկել n-ով.
n = 10
l = [0] * n
print(l) # [0, 0, 0, 0, 0, 0, 0, 0, 0, 0]
l[1] = 7
print(l) # [0, 7, 0, 0, 0, 0, 0, 0, 0, 0]Առաջադրանք
Տրված է x և n երկու ամբողջ թվերը։ Ձեր խնդիրն է որպես սկզբնական արժեք սահմանել n տարրերից բաղկացած ցուցակ, որը լցված է x-ով:
Մուտք | Ելք |
|---|---|
10 | [10, 10] |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB