Գույների խառնուրդ
Դիզայներական ստուդիայում աշխատելը հետաքրքիր է: Գույները խառնելով՝ կարելի է այլ հետաքրքիր գույներ ստանալ: Հետաքրքիր է, որ կարող ենք ստանալ ցանկացած գույն, եթե խառնենք կարմիր, կանաչ և կապույտ գույները։
Այնուամենայնիվ, ամեն անգամ այդ փորձն անելը ժամանակատար է, և հիանալի կլիներ ունենալ ավտոմատացված համակարգ, որը կտպեր ստացված գույնը՝ տարբեր գույներ իրար խառնելուց հետո:

Մեր խնդիրն է ավտոմատացնել այդ գործընթացի մի մասը և տպել ստացված գույնը կարմիր, կանաչ և կապույտ գույներից որևէ մեկը խառնելուց հետո (աջ կողմում գտնվող պատկերը կարող է օգտագործվել որպես հղում):
Կարմիրն(red)ուկապույտը(blue)խառնելիս ստացվում էմանուշակագույն(purple)Կարմիրն(red)ուկանաչը(green)խառնելիս ստացվում էդեղին(yellow)Կանաչը(green)ևկապույտը(blue)խառնելիս ստացվում էբաց կապույտ(cyan)
Ծրագիրը մուտքում ստանում է 2 գույն, որոնք դիզայները ցանկանում է խառնել: Երբեմն նրանք տառասխալներ են անում կամ մուտքագրում են սխալ գույներ. այդ դեպքում ծրագիրը պետք է տպի՝ Invalid color։ Հակառակ դեպքում, ծրագիրը պետք է տպի գույների խառնուրդի արդյունքը:
Մուտք | Ելք |
|---|---|
red | purple |
redd | Invalid color |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB