float

Նախորդ գլուխներում մենք անդրադարձել ենք տեքստային արժեքներին (string-երին) և ամբողջ թվերին (int-երին): Սակայն որոշ ծրագրեր պահանջում են գործ ունենալ ռացիոնալ (ստորակետով) թվերի հետ: Python-ում այդ թվերը կոչվում են float: Մուտքագրված ռացիոնալ թիվը կարդալու համար կարելի է գրել պարզ ծրագիր.
a = int(input())
b = float(input())

print(a, type(a))
print(b, type(b))
print(a + b - 1, type(a + b - 1))
Եթե մուտքագրված թվերը լինեին 10 և 7.7, ապա ծրագիրը կտպեր հետևյալը.
10 <class 'int'>
7.7 <class 'float'>
16.7 <class 'float'>
 
Մենք կարող ենք ռացիոնալ թվերը սահմանել որպես սովորական փոփոխականներ.
pi = 3.14159265359
r = 2
print(2 * pi * r)
Այս ծրագիրը կհաշվի աջ կողմում գտնվող շրջանագծի շրջագիծը և կտպի 12.56637061436:
notion image

Առաջադրանք

Տրված է ուղղանկյան երկու կողմերը՝ h և w-ն։ Հաշվեք և տպեք ուղղանկյան մակերեսը:
Մուտք
Ելք
2 3
6
1.1 3.5
3.85
Նշում. հաշվի առեք, որ երկրորդ օրինակի համար python-ի ելքը ոչ թե ճիշտ 3.85 է, այլ 3.85000000000000005: Սա պայմանավորված է նրանով, թե ինչպես են համակարգիչները հիշողության մեջ պահում ռացիոնալ թվերը: Դիտեք հետևյալ տեսանյութը՝ բացատրվածն ավելի լավ պատկերացնելու համար․
Video preview
Video made by Computerphile (Floating-Point Numbers - Computerphile)
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue