Ֆայլում գրել

Python-ում մենք կարող ենք ֆայլ բացել տարբեր նպատակների համար։ Մենք կարող ենք կարդալ ֆայլից, կարող ենք գրել կամ նույնիսկ ավելացնել ֆայլի մեջ տողեր: Այս առաջադրանքները կատարելու համար մենք պետք է բացենք ֆայլը տարբեր ռեժիմներով: Սկզբնական (default) ռեժիմը կարդալն է՝ r, որը մենք կիրառել ենք մինչև այս պահը:
Ռեժիմ
Գործողություն
Օրինակ
'r'
Կարդալ
with open('document.txt', 'r') as f:
'w'
Գրել
with open('document.txt', 'w') as f:
'a'
Ավելացնել
with open('document.txt', 'a') as f:
'r+'
Կարդալ + Գրել
with open('document.txt', 'r+') as f:
'x'
Ստեղծել (սխալ, եթե առկա է)
with open('document.txt', 'x') as f:
Ֆայլը ճիշտ ռեժիմով բացելուց հետո մենք կարող ենք կատարել համապատասխան գործողություններ, ինչպիսիք են ֆայլից կարդալը կամ դրանում գրելը: Մենք կարող ենք գրել ֆայլի մեջ write() ֆունկցիայով.
with open('document.txt', 'w') as f:
    f.write('This is a written line\n')
    f.write('And the second line!')
    f.write('Continuation is here...')
Այս ծրագրի կատարումից հետո document.txt-ն կպարունակի երկու տող (առաջին տողի վերջում \n-ի պատճառով): Մենք կարող էինք գրել մեկ write()-ի օգնությամբ, բայց ցուցադրելու համար, որ հնարավոր է մի քանի տող առանձին write() հրամաններով գրել, մենք գրեցինք վերը նշված ծրագիրը:

Առաջադրանք

Մուտքում տրված է երկու տող։ Գրեք ծրագիր, որը դուրս կգրի այդ տողերը output.txt-ում՝ բառերը բաժանելով բացատով:
Մուտք
output.txt
hello there
hello there
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue