enumerate

Python-ում մեկ այլ շատ հարմար ֆունկցիաներից է enumerate()-ը։ Որոշ դեպքերում ցիկլի մեջ զանգվածի էլեմենտների հետ աշխատելիս կարիք է լինում ունենալ այդ էլեմենտների ինդեքսները։ Դա կարելի է անել կամ range()-ի միջոցով կամ շատ ավելի նախընտրելի տարբերակով՝ enumerate()-ի միջոցով.
names = ['Bob', 'Anna', 'Lily']
for i in range(len(names)):
    name = names[i]
    print(f'Person {i}: {name}')
names = ['Bob', 'Anna', 'Lily']
for i, name in enumerate(names):
    print(f'Person {i}: {name}')
enumerate()-ն ամեն էլեմենտի համար ստեղծում է մի tuple, որտեղ առաջին էլեմենտն ինդեքսն է, իսկ երկրորդը՝ հենց էլեմենտի արժեքը։ Ի դեպ, հենց այսպիսի ֆունկցիաներից օգտվելու հմտությունն է, որ լավ Python ծրագրավորողին տարբերակում է վատից։

Առաջադրանք

Տրված են n թվեր, որոնք բաժանված են բացատներով։ Ձեզ խնդրում են տպել այդ թվերի և իրենց ինդեքսների գումարը, որտեղ ինդեքսները սկսվում են 0-ից։
Կարո՞ղ եք այս առաջադրանքը լուծել մեկ տողով 😎:
Մուտք
Ելք
0 0 0 0
0 1 2 3
7 8 4 0 1
7 9 6 3 5
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue