else

Որոշ դեպքերում մեզ անհրաժեշտ է անել մի բան, եթե պայմանը բավարարվում է, և այլ բան՝ եթե պայմանը չի բավարարվում: Python-ում մենք կարող ենք դա անել else-ի միջոցով.

a = int(input())
b = int(input())

if a == b:
    print('YES')
else:
    print('NO')

Այս ծրագիրը տպում է YES, եթե մուտքագրված երկու արժեքները հավասար են, իսկ հակառակ դեպքում տպում է NO ։

Նկատի ունեցեք, որ և՛ if, և՛ else պայմանների բովանդակությունն անջատված է 4 բացատով: Բացի այդ, երկու արտահայտություններն էլ ավարտվում են : ով:

Նկատի ունեցեք նաև, որ երկու արժեքների հավասարության ստուգումը կատարվում է կրկնակի == նշանի միջոցով: Արժեքը վերագրելու համար օգտագործում ենք մեկ = նշան, մինչդեռ կրկնակի == նշանն օգտագործում ենք՝ ստուգելու համար, թե արդյոք երկու արժեքները հավասար են:

Ահա python-ում առկա բոլոր հնարավոր համեմատության օպերատորների ցանկը.

Օպերատորի նշանը

Օրինակը

Նկարագրությունը

==

if a == b:

a հավասար է b?

!=

if a != b:

a հավասար չէ b?

<

if a < b:

a փոքր է b?

>

if a > b:

a մեծ է b?

<=

if a <= b:

a փոքր է կամ հավասար b?

>=

if a >= b:

a մեծ է կամ հավասար b?

Առաջադրանք

Տրված է երկու թիվ: Տպեք դրանցից առավելագույնը:

Մուտք

Ելք

10
54

54

7
5

7

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue