Բուլյան փոփոխականները նման են թվային փոփոխականների։ Նրանց հնարավոր է վերագրել արտահայտություններ, կատարել գործողություններ և տպել դրանց արժեքները:
Ստուգելու համար, թե արդյոք երկու արժեքները հավասար են, մենք կարող ենք օգտագործել == օպերատորը.
a = 10
b = 20 / 2
print(a == b) # True
c = a == b
print(c) # True
d = 3
print(a == d) # False
Այստեղ a == b արտահայտությունը True է, քանի որ 10-ը հավասար է 20 / 2-ի: Մենք կարող ենք նույնիսկ վերագրել a == b ստուգման արդյունքը մեկ այլ c փոփոխականի և տպել դրա արժեքը:
Python-ում True-ի արժեքը կարող է դիտարկվել որպես 1, իսկ False-ի արժեքը կարող է դիտարկվել որպես 0: Այսպիսով, մենք կարող ենք նույնիսկ գումարումներ և բազմապատկումներ կատարել բուլյան արժեքներով.
Սա թույլ է տալիս բուլյան արժեքները դիտարկել թվային արժեքների պես և կատարել հաշվարկներ:
Առաջադրանք
Քանի որ դուք արդեն գիտեք, թե ինչպես խաղալ բուլյան փոփոխականների հետ, փորձեք լուծել այս առաջադրանքը թղթի և գրիչի օգտնությամբ (կամ նույնիսկ մտքում, եթե կարող եք 😎):
Ի՞նչ կլինի հետևյալ ծրագրի արդյունքը.
a = 7
b = 2
c = a == b
d = a == 14 / 2
e = a * d * 10
f = a * c
print(c, d, f)