Մենք տեսանք, թե ինչպես կարելի է փոփոխել զանգվածը՝ դրան միացնելով մեկ ուրիշը: Իսկ եթե մենք ցանկանանք փոփոխել զանգվածը՝ ավելացնելով մեկ արժեք: Տարբերակներից մեկը կլինի 1 արժեք ունեցող զանգված ավելացնելը, բայց python-ն ունի դա անելու հատուկ եղանակ .append()-ով:
l = [12, 54, 'hello']
l += [38]
print(l) # [12, 54, 'hello', 38]