Python-ի ցուցակները կարող են պարունակել տարբեր տեսակի տարրեր: Դրանք կարող են ունենալ ամբողջ թվեր, տողեր, ռացիոնալ թվեր և այլն: Դրանք կարող են նաև պարունակել այլ ցուցակներ.
l = [4, 5, 'hi', 3.14, ['how', 'are', 'you', '?'], 64]
print(l[2]) # hi
print(l[2][0]) # h
print(l[-1]) # 64
print(l[4]) # ['how', 'are', 'you', '?']
inner = l[4]
print(inner[1]) # are
print(l[4][1]) # are
Սա Python-ի ցուցակի օրինակ է, որն իր մեջ պարունակում է մեկ այլ ցուցակ: Ներդրված ցուցակի հետ գործողությունները ճիշտ նույնն են, ինչ արտաքին ցուցակի հետ կատարվող գործողությունները: Կարելի է append-ով ավելացնել տարրեր կամ pop-ով հեռացնել դրանք և այլն: Հետևաբար, ինդեքսավորումը կաշխատի այնպես, ասես մենք մուտք ենք գործում ներդրված ցուցակի մեջ ցուցակի ներսից:
Այնպես ինչպես մենք կօգտագործեինք տողերի ցուցակը, ամեն տողին հասանելիություն ստանալով [index]-ի միջոցով.
greetings = [
'hi',
'hello',
'hey there',
'hey!'
]
print(greetings[0])
# hi
print(greetings[2])
# hey there
Այսպես մենք կարող ենք ստանալ ամեն տողը առանձին-առանձին։ Դրանից հետո մենք կարող ենք ամեն տողում պարունակվող տարրերը ստանալ լրիվ նույն կերպ ինչպես կստանայինք ցուցակի մեջ գտնվող տարրերը.
Առաջին թիվը ցույց է տալիս ընտրված «տողը» երկչափ ցուցակից, իսկ երկրորդը ցույց է տալիս ընտրված «սյունը»։ Այսպիսով՝ երկչափ ցուցակից մեկ տարր ընտրելու համար կարող ենք օգտագործել two_d[տող][սյուն] գրելաձևը։
Առաջադրանք
Ստանալով n բնական թիվը, ստեղծեք չափի երկչափ ցուցակ։ Ձեզ խնդրում են քառակուսին բաժանել 3 մասի: Մեկը` քառակուսու անկյունագծից վերև, մյուսը՝ անկյունագծի վրա, իսկ երրորդը՝ անկյունագծից ներքև։
Վերևի դաշտերը պետք է ներկված լինեն 0-ով, անկյունագծի դաշտերը՝ 1-ով, իսկ ներքևինները՝ 2-ով:
Ծրագրի մուտքը պարունակում է մեկ ամբողջ թիվ n՝ քառակուսու չափը: