Python-ն ունի ներկառուցված 4 հիմնական տվյալների կառուցվածք՝ list-եր, tuple-ներ, set-եր և dictionary-ներ (բառարաններ):
list-երը, tuple-ները և set-երը կիրառվում են առանձին տարրեր պահելու համար: Իսկ dictionary-ները նախատեսված են բանալի-արժեք զույգեր պահելու համար: Իրական բառարանների նման, որտեղ յուրաքանչյուր բառ համապատասխանում է իր թարգմանությանը կամ բացատրությանը, Python-ի dictionary-ներում կիրառվում են բանալիները (բառերը), որոնց համար նշվում են համապատասխան արժեքները (թարգմանությունները): Մենք կարող ենք ստեղծել, օրինակ, երկրների և դրանց մայրաքաղաքների dictionary (բառարան).
dictionary ստեղծելու համար նախ բացում ենք ձևավոր փակագիծ {, այնուհետև յուրաքանչյուր բանալին դնում ենք երկու կետի (:) ձախ կողմում, իսկ արժեքը՝ աջ կողմում։ «Բանալի-արժեք» զույգերն իրարից բաժանվում են ստորակետներով, իսկ dictionary-ի սահմանումն ավարտվում է փակվող ձևավոր փակագծով՝ }:
Ինչպես բանալիները, այնպես էլ արժեքները կարող են լինել տարբեր տեսակի: Օրինակ, քաղաքի բնակչության թիվը dictionary-ում կարող ենք պահել հետևյալ կերպ.
Զանգվածներում և tuple-ներում կարող ենք ստանալ առանձին տարրեր՝ իրենց ինդեքսով [2]: Բառարանների հետ աշխատելիս տարրերի ստացումն իրականացվում է բանալու միջոցով.
Եթե բանալին գոյություն չունի բառարանում, Python-ը սխալ է վերադարձնում՝ ասելով, որ բանալին բառարանում առկա չէ (KeyError):
Առաջադրանք
Google translate-ը շատ հարմար գործիք է, բայց կարո՞ղ եք ստեղծել դրա ավելի պարզ տարբերակը:
Դուք օգնում եք ձեր ընկերոջը սովորել ֆրանսերենի դասը: Նա գիտի անգլերեն, ուստի դուք ցանկանում եք նրա համար ծրագիր գրել, որը անգլերեն բառի կամ արտահայտության համար կտպի համապատասխան արտահայտությունը ֆրանսերենում: Ստորև ներկայացված են այն արտահայտությունները, որոնք նա այժմ սովորում է.
Անգլերեն
ֆրանսերեն
Thank you
Merci
How are you?
Comment ca va?
Hello everyone
Bonjour à tous
This is delicious
C'est délicieux
amazing
étonnante
tasty
savoureux
Նշում. մի՛ օգտագործեք if/else պայմանները: Շատ ավելի կարճ և հեշտ է դա անել բառարաններով:
Մուտքում տրված է մեկ տող՝ արտահայտությունն անգլերենով:
Ծրագիրը պետք է տպի համապատասխան ֆրանսերեն արտահայտությունը: