Բառարաններ ստեղծելու հեշտ ձևերից մեկը comprehension-ի կիրառումն է: Ինչպես list comprehension-ի դեպքում, մենք կարող ենք բառարան ստեղծել ներդրված ցիկլով.
Ի դեպ, ճիշտ այնպես, ինչպես list-ի կամ set comprehension-ի դեպքում, զտման կամ պայմանական բոլոր կանոնները կիրառվում են նաև dictionary comprehension-ի համար:
names = ['Bob', 'Anna', 'Charles']
surnames = ['Brown', 'Kennedy', 'Jackson']
people = {names[i]: surnames[i] for i in range(len(names)) if names[i] != 'Anna'}
print(people)
# {'Bob': 'Brown', 'Charles': 'Jackson'}
Առաջադրանք
Տրված է n թիվ, որոնք բաժանված են բացատով։ Ձեզ խնդրում են ստեղծել բառարան, որը կպարունակի թիվը՝ իր խորանարդով, և միաժամանակ կհեռացնի բոլոր այն թվերը, որոնց քառակուսին ավարտվում է 6-ով:
Մուտքի միակ տողը պարունակում է բացատով բաժանված թվեր:
Ծրագիրը, հետևելով վերը նշված պայմանին, պետք է տպի թվեր՝ յուրաքանչյուրն իր խորանարդով: