defaultdict

Python-ն ունի տվյալների կառուցվածքների շատ օգտակար հավաքածու իր մոդուլներից մեկում, որը կոչվում է collections: Այդ տվյալների կառուցվածքներից մեկը նախադիր (default) արժեքով բառարանն է՝ defaultdict:

defaultdict ստեղծելիս մենք կարող ենք փոխանցել lambda ֆունկցիա, որը կվերադարձնի նախադիր (default) արժեք՝ բացակայող տարրերի համար.

d = defaultdict(lambda: 'This item does not exist')
d['Anna'] = 10
d['Bob'] = 9

print(d['Bob'])  # 9
print(d[999])    # This item does not exist

Այստեղ Anna-ն և Bob-ը ավելացված են բառարանում, բայց 999-ը չկա, ուստի ծրագիրը տպում է This item does not exist.

Սա հատկապես օգտակար է, երբ գործ ունենք զանգվածների հետ որպես արժեքներ.

grades = defaultdict(lambda: [])
grades['Anna'].append(10)
grades['Anna'].append(9)
grades['Bob'].append(8)
grades['Bob'].append(9)

print(grades['Bob'])  # [8, 9]
print(grades[999])    # []

Առաջադրանք

Տրված են ֆուտբոլային թիմերի և դրանց հակառակորդների n հանդիպումները: Ձեզ խնդրում են պարզել յուրաքանչյուր թիմի անցկացրած խաղերի քանակը:

Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ n (խաղերի քանակը): Հաջորդ n տողերը պարունակում են գծիկով (-) առանձնացված թիմերի անունները, որոնք խաղում էին միմյանց դեմ: Հաջորդ տողը պարունակում է ստորակետերով բաժանված (,) այն ակումբների անունները, որոնց համար ծրագիրը պետք է տպի անցկացրած խաղերի քանակը:

Ծրագիրը պետք է տպի մուտքի վերջին տողում նշված թիմերից յուրաքանչյուրի համար անցկացված խաղերի քանակները:

Մուտք

Ելք

3 Real Madrid-Barcelona Chelsea-Manchester United Arsenal-Barcelona Manchester United,Barcelona,Roma

1 2 0

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue