Երբեմն հանդիպում ենք ֆունկցիաների, որոնք ունեն բազմաթիվ արգումենտներ։ Այդ դեպքերում շատ հարմար է, երբ արգումենտներն ունենում են default արժեքներ (այսինքն՝ ֆունկցիան կանչելու ժամանակ արժեքը չտրամադրելու դեպքում ծրագիրն օգտագործում է այդ default արժեքը)։ Օրինակ, print() ֆունկցիայի end պարամետրի համար default արժեքը նոր տողի անցման սիմվոլն է՝ \n-ը։ Բայց եթե կարիք կա մեկ այլ սիմվոլ տպելու, մենք կարող ենք print() ֆունկցիան կանչելիս փոխանցել մեկ այլ end պարամետր, օրինակ՝ end='*'։ Ֆունկցիաներ հայտարարելիս մենք կարող ենք սահմանել մեր default արգումենտները.
Այս ֆունկցիան կանչելիս մենք պարտադիր պետք է նշենք hours պարամետրը, բայց կարող ենք չփոխանցել from_home-ը, քանի որ այն չփոխանցելու դեպքում կունենա True արժեքը։ Դա հնարավոր է, քանի որ մենք ֆունկցիան սահմանել ենք որպես def work(hours, from_home=True)։
Առաջադրանք
Լրացրեք տրված ֆունկցիան ճիշտ արդյունք ստանալու համար։ Ֆունկցիան պետք է հաշվի և կետերի միջև հեռավորությունները։ Որոշ դեպքերում երկրորդ կոորդինատը տրված չէ։ Այդ դեպքերում ծրագիրը պետք է հաշվի կետի և -ի միջև հեռավորությունը։
Ֆունկցիան պետք է ընդունի 4 արգումենտ՝ և վերադարձնի դրանցով կազմվող կետերի միջև հեռավորությունը։
Որպես հիշեցում․ երկու կետերի միջև հեռավորությունը կարելի է հաշվել հետևյալ կերպ․