Մարզասրահի անդամակցություն
Մարզասրահների մեծ ցանցն ունի մի քանի մասնաճյուղեր՝ տարբեր վայրերում: Սակայն ընկերությունը երբեմն դժվարանում է հետևել, թե քանի հոգի է անդամակցում իրենց և ինչպես է փոփոխվում այդ ցանկը։ Ընկերությունը գիտի մարդկանց անունները և թե որ հասցեում է գտնվում այն մարզասրահը, ուր հաճախում է նրանցից յուրաքանչյուրը։ Ձեզ խնդրում են յուրաքանչյուր վայրի համար տպել բոլոր մարդկանց ցանկը:
Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ՝ n
․ սա այն մարդկանց թիվն է, ովքեր գրանցվել են մարզասրահի անդամակցության համար: Հաջորդ n
տողերը պարունակում են “ -
"-ով առանձնացված անձի անունը և մարզասրահի գտնվելու վայրը (այն մարզասրահի, որին անդամակցում է անձը): Հաջորդ տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ q
, որը հարցումների քանակն է։ Հաջորդող q
տողերում նշված են մարզասրահների հասցեները։
Ծրագիրը պետք է տպի q
թվով տողեր: Յուրաքանչյուր տողում պետք է նշված լինեն այն մարդկանց անունները, ովքեր հաճախում են տվյալ վայրի մարզասրահը: Անունները պետք է բաժանված լինեն բացատներով։
Մուտք | Ելք |
---|---|
5 Bob - Green st. 1 Lucy - Park Dr. 25 Anna - Green st. 1 Lucas - Sharon Park Dr. 8 Simon - Sharon Park Dr. 8 3 Sharon Park Dr. 8 Green st. 1 Park Dr. 25 | Lucas Simon Bob Anna Lucy |
Նշում. անունները պետք է լինեն մուտքի մեջ տրված հերթականությամբ։
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB