Աշխատանք մի քանի ֆայլերի հետ

Մենք կարող ենք միանգամից մի քանի ֆայլ բացել և միասին աշխատել դրանց վրա.
with open('doc1.txt') as d1, open('doc2.txt', 'w') as d2:
	text = d1.read()  # Read everything from doc1.txt
	d2.write(text)    # Write the contents to doc2.txt
print('Done copying the content')
Այստեղ մենք բացել ենք doc1.txtr (կարդալու) ռեժիմով և doc2.txt-ն՝ w (գրելու) ռեժիմով: Մի քանի open գործողություններ բաժանվում են ստորակետով: with բլոկի մարմնում բոլոր բացված ֆայլերը հասանելի են, և մենք կարող ենք տարբեր գործողություններ կատարել դրանց վրա։

Առաջադրանք

Նմանության հայտնաբերման համակարգ մշակելիս դուք որոշում եք երկու ֆայլ համեմատել իրար հետ: Այժմ ցանկանում եք պարզել, թե բառերի որ տոկոսն է առկա երկու ֆայլերում։
Առաջին ֆայլը source.txt-ն է, իսկ երկրորդը՝ student.txt-ն: Հաշվեք չկրկնվող բառերի թիվը երկու ֆայլերում և տպեք source.txt-ի չկրկնվող բառերի տոկոսը, որոնք առկա են նաև student.txt-ում:
source.txt
student.txt
Ելք
Line 1 Line two
Line is important
33.333333
Բացատրություն. source.txt-ում կա 3 չկրկնվող բառ (Line, 1, two): Line բառը առկա է նաև student.txt-ում, հետևաբար source.txt-ի բառերի 33.33333%-ը առկա է նաև երկրորդ ֆայլում:
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue