break

Ցիկլերը շատ օգտակար են կոդի ինչ-որ մաս կրկնելու համար: Այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտ է ժամանակից շուտ դուրս գալ (break) ցիկլից: Ենթադրենք՝ ցանկանում եք գտնել հաջորդականության առաջին բացասական տարրը: Եթե սկսեք հաջորդականության առաջին տարրից և շարունակեք մինչև վերջ, ապա կարիք կլինի դադարեցնել ցիկլը, հենց որ հանդիպեք բացասական տարրի՝ այսպիսով խուսափելով հետագա ավելորդ գործողություններից։ Սա կարելի է անել break-ի միջոցով.

numbers = [
    1, 5, 100, 77, 
    2, -7, 8, 10, 
    14, 67, -8, 0,
]
for n in numbers:
    print(f'Trying {n}...')
    if n < 0:
        print(f'Found a negative number: {n}')
        break

print('Done!')

Ծրագրի աշխատանքի արդյունքը կլինի հետևյալը.

Trying 1...
Trying 5...
Trying 100...
Trying 77...
Trying 2...
Trying -7...
Found a negative number: -7
Done!

Ծրագիրը կանգնում է բացասական թվի հասնելուն պես:

Առաջադրանք

Դուք փնտրում եք Մայքի (Mike) գրառումները փաստաթղթերի մեծ կույտում: Մեկ առ մեկ նայում եք յուրաքանչյուր փաստաթուղթ և փորձում եք տեսնել, թե ում գրառումներն են դրանք: Երբ գրառումներում գտնեք Մայքի անունը, կցանկանաք տպել այն փաստաթղթերի քանակը, որոնք նայել եք՝ նախքան Մայքի փաստաթղթին հանդիպելը:

Մուտքը պարունակում է անուններ՝ յուրաքանչյուր անուն առանձին տողի վրա:

Ծրագրի ելքը պետք է լինի Found Mike's records after looking through X documents, որտեղ X-ը փաստաթղթերի քանակն է, որոնք դուք մինչ այդ նայել եք:

Մուտք

Ելք

Kate Bob Mike Anna Steven

Found Mike's records after looking through 3 documents

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue