Գումարը հաշվարկելու համար մենք կարող ենք օգտագործել + օպերատորը: Այնուամենայնիվ, չափազանց դժվար կլինի դա անել մեծ զանգվածների համար (պատկերացրեք, եթե կա 100 արժեք):
Python-ն ունի ներկառուցված ֆունկցիա sum, որը տրված զանգվածից հաշվում է իր տարրերի գումարը:
Մուտքում ունենալով 8 ռացիոնալ թվեր, ձեր խնդիրն է տպել 8-ի գումարը, այնուհետև առաջին 7 տարրերի գումարը, ապա առաջին 6-ի գումարը, 5, 4, ... գումարը մինչև մեկ տարր.
Մուտք
Ելք
1
2
3
4
5
6
7
8
36
28
21
15
10
6
3
1
Հուշում 1
Դուք կարող եք del-ի միջոցով հեռացնել վերջին տարրը յուրաքանչյուր գումարի հաշվարկից հետո
Հուշում 2
Մեկ այլ տարբերակն այն է, որ կարող եք կտրել (slice) զանգվածը և հաշվել այդ կտրվածքի գումաը sum-ի միջոցով։