Որոշ դեպքերում, մեծ ծրագրեր գրելիս, մենք կարող ենք մոռանալ փակել ֆայլերը: Դրանք ամեն անգամ բացելն ու փակելը շատ կրկնվող աշխատանք է թվում: Այդ խնդրից խուսափելու համար մենք կարող ենք օգտագործել with-ը՝ ֆայլը ավտոմատ կերպով բացելու և փակելու համար, հենց որ ծրագիրը դուրս գա with բլոկից.
with open('document.txt') as f: # Previously f = open('document.txt')
print(f.read())
print('Done!')
as բառն օգտագործվում է այլանուն ստեղծելու համար: Այս օրինակում մենք ստեղծում ենք f այլանուն, որը վերաբերում է open('document.txt'):
Ուշադրություն դարձրեք, որ f.open() կամ f.close() հրամաններ չկան: Դա կառավարվում է ավտոմատ կերպով: Հենց որ ծրագիրը մտնում է with open() բլոկ, document.txt ֆայլը բացվում է և հենց որ ծրագիրը դուրս է գալիս with բլոկից, ֆայլը փակվում է։ Այսպիսով, երբ ծրագիրը հասնում է print('Done!') հրամանին, ֆայլն արդեն փակված է:
Սա ֆայլերի հետ աշխատելու նախընտրելի եղանակն է, ամեն անգամ .open()-ից և .close()-ից խուսափելու համար:
Առաջադրանք
Ձեզ խնդրում են numbers.txt ֆայլում առանձին տողերում գտնվող երկու թվերը բազմապատկել:
Ծրագրի ելքը պետք է պարունակի մեկ ամբողջ թիվ՝ երկու թվերի արտադրյալը: