Python-ի ներածություն

Ամբողջ թվեր

Մինչ այս պահը մենք աշխատել ենք տեքստային փոփոխականների հետ և ստացել դրանք մուտքում input()-ի միջոցով։ Բայց ի՞նչ եթե մենք ցանկանում ենք աշխատել թվերի հետ այլ ոչ տեքստի։ input()-ը մեզ վերադարձնում է տեքստ։ Դրա պատճառով, մենք պետք է Python-ին հուշենք, որ ցանկանում ենք աշխատել թվերի հետ։ Դա կարող ենք անել int()-ի միջոցով։
some_text = input()
num1 = int(input())
num2 = int(input())
print('The text was:', some_text)
print(num1, num2, num1 + num2)
# Մուտքի օրինակ:
Hi, my age and height are:
24
180

# Ծրագրի ելքի օրինակ:
The text was: Hi, my age and height are:
24 180 204
int-ը անգլերեն integer (ամբողջ թիվ) բառի հապավումն է։ int(...)-ի միջոցով կարելի է ներմուծված տեքստից ստանալ թիվ։ Այսպիսով, երբ ծրագրից օգտվողը ներմուծում է 20, մենք input()-ի միջոցով ստանում ենք 20-ը որպես տեքստ, իսկ հետո դարձնում այն թիվ int()-ի միջոցով։ Դրանից հետո մենք կարող ենք այն օգտգործել գումարման, բազմապատկման և այլ գործողությունների համար։
Եթե մենք փորձենք int()-ի միջոցով փոփոխել տեքստային տվյալ, որը հնարավոր չէ թիվ դարձնել (օրինակ՝ hello բառը), ապա Python-ը ցույց կտա, որ ծրագրում սխալ կա տպելով ValueError: invalid literal for int() with base 10: 'hello'. ValueError։ Սա կնշանակի, որ Python-ը չկարողացավ hello բառից ստանալ ամբողջ թիվ և մենք պետք է փոփոխություն կատարենք ծրագրի կամ մեր մուտք արած տվյալների մեջ։

Առաջադրանք

Գրել ծրագիր, որը մուտքում կստանա n թիվը և կտպի The number you have entered is:, որին կհետևի մուտքում ստացված թիվը։
Մուտք
Ելք
10
The number you have entered is: 10
-4
The number you have entered is: -4
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in