Python-ն ունի տվյալների կառուցվածքների շատ օգտակար հավաքածու իր մոդուլներից մեկում, որը կոչվում է collections: Այդ տվյալների կառուցվածքներից մեկը լռելյայն (default) արժեքով բառարանն է՝ defaultdict:
defaultdict ստեղծելիս մենք կարող ենք փոխանցել lambda ֆունկցիա, որը կվերադարձնի լռելյայն արժեք բացակայող տարրերի համար.
d = defaultdict(lambda: 'This item does not exist')
d['Anna'] = 10
d['Bob'] = 9
print(d['Bob']) # 9
print(d[999]) # This item does not exist
Այստեղ Anna-ն և Bob-ը ավելացված են բառարանում, բայց 999-ը չկա, ուստի ծրագիրը տպում է This item does not exist.
Սա հատկապես օգտակար է, երբ գործ ունենք զանգվածների հետ որպես արժեքներ.
Տրված են ֆուտբոլային թիմերի և նրանց հակառակորդների n հանդիպումները, ձեզ խնդրում են պարզել յուրաքանչյուր թիմի անցկացրած խաղերի քանակը:
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ n - խաղերի քանակը: Հաջորդ n տողերը պարունակում են գծիկով (-) առանձնացված թիմերի անուններ, որոնք խաղում էին միմյանց դեմ: Հաջորդ տողը պարունակում է ստորակետերով բաժանված (,) այն ակումբների անունները, որոնց համար ծրագիրը պետք է տպի անցկացրած խաղերի քանակը:
Ծրագիրը պետք է տպի մուտքի վերջին տողում պահանջվող թիմերից յուրաքանչյուրի համար անցկացված խաղերի քանակները:
Մուտք
Ելք
3
Real Madrid-Barcelona
Chelsea-Manchester United
Arsenal-Barcelona
Manchester United,Barcelona,Roma