Բուլյան փոփոխականներ
Մինչ այժմ մենք գործ ենք ունեցել փոփոխականների հետ, որոնք պարունակում են տեքստ կամ ամբողջ թվեր: Առաջիկա մի քանի վարժություններում մենք կանդրադառնանք բուլյան փոփոխականներին և դրանց կիրառմանը:
Բուլյան փոփոխականները կարող են ունենալ միայն երկու արժեք True և False։ Դրանք կարող են ներկայացնել՝ արդյոք որոշ պայմաններ ճի՞շտ են, թե՞ սխալ:
is_better = True
sometimes = False
playing_football = True
hello = False
print(sometimes, playing_football)Այս ծրագիրը կտպի False True քանի որ sometimes-ի արժեքը Falseէ, իսկ playing_football-ինը՝ True.
Փոփոխականների տեսակներ ստանալու համար կարող ենք օգտագործել type ֆունկցիան։
a = True
b = 123
c = 'hello'
d = 'False'
print(type(a), type(b), type(c), type(d), type(1234))Այս ծրագիրը կտպի <class 'bool'> <class 'int'> <class 'str'> <class 'str'> <class 'int'>։ Սա նշանակում է, որ՝
a-նboolտեսակի է (բուլյան փոփոխական, որը կարող է լինելTrueկամFalse)b-նintտեսակի է (ամբողջ թվային փոփոխական)c-նstrտեսակի է (տեքստային/stringփոփոխական)d-նstrտեսակի է (տեքստային/stringփոփոխական)1234-նintտեսակի է (թվային արժեք)
Առաջադրանք
Ստեղծեք favorite թվային փոփոխական և դրան վերագրեք ձեր սիրած թիվը: Ստեղծեք best փոփոխական և դրան վերագրեք True:
Ձեր ծրագիրը պետք է ելքի մեջ տպի favorite և best փոփոխականների տեսակները, ինչպես նաև True, False, և 'long long text'-ի տեսակները:
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB