Բարդ մաթեմատիկական գործողություններ

Որոշ մաթեմատիկական գործողություններ պետք է կատարվեն սկզբում, իսկ հետո՝ մնացածը։ Մաթեմատիկայում դրանք նշվում են փակագծերով (): Փակագծերի մեջ գրված գործողությունը կատարվում է սկզբից, որից հետո միայն անդրադառնում ենք մնացածին։

Այս բանաձևի մեջ a + b - c գործողությունը կատարում ենք սկզբում, որից հետո ստացված թիվը բազմապատկում ենք տասով, իսկ վերջում ստացված արժեքից հանում ենք 2, և ստանում y-ի արժեքը։

Մաթեմատիկայում գործողությունները կատարվում են ըստ հերթականության՝ սկզբում փակագծերի մեջ գրվածը, հետո՝ աստիճան բարձրացնելը, հետո՝ բազմապատկումն ու բաժանումը, և ապա՝ գումարումն ու հանումը։

Python-ը հետևում է մաթեմատիկայի կանոններին և գործողությունները կատարում է ճիշտ նույն հերթականությամբ՝

  1. Փակագծերի մեջ գրված գործողությունները

  2. Աստիճանի բարձրացում

  3. Բազմապատկում և բաժանում

  4. Գումարում և հանում

Այս ամենն իմանալուց հետո այժմ ձեր առաջադրանքն է հաշվել հետևյալ արտահայտության արժեքը՝ մուտքում ունենալով a և b թվերը.

Ծրագիրը պետք է ելքում տպի y-ի արժեքը։

Մուտք

Ելք

3
4

16

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue