Ինչպես զանգվածների կամ set-երի դեպքում, մենք կարող ենք դատարկ բառարաններ սահմանել և դրանք աստիճանաբար համալրել տարրերով.
# Let's count the number of candies little Stan ate
candies = {}
candies['Kinder'] = 4
candies['Haribo'] = 10
candies['Raffaello'] = 1
print(candies)
# {'Kinder': 4, 'Haribo': 10, 'Raffaello': 1}
Կարող ենք նաև փոփոխել որոշ արժեքներ: Արժեքները կարող ենք դիտարկել որպես սովորական փոփոխականներ և դրանց հետ կատարել գործողություններ ճիշտ այնպես, ինչպես փոփոխականների դեպքում (վերագրել, ավելացնել, հանել և այլն).
candies = {}
candies['Kinder'] = 4
candies['Haribo'] = 10
candies['Raffaello'] = 1
# And then he ate another Kinder
candies['Kinder'] = 5
# And then he ate another Raffaello
candies['Raffaello'] += 1
print(candies)
# {'Kinder': 5, 'Haribo': 10, 'Raffaello': 2}
Առաջադրանք
Մարդկային ռեսուրսների բաժինը դժվարությամբ է հետևում, թե ինչ պաշտոններ կան ընկերությունում և ովքեր են զբաղեցնում այդ պաշտոնները: Հրաշալի կլինի, եթե օգնեք նրանց կազմել նման ցուցակ և հետևել փոփոխություններին։ n պաշտոններից յուրաքանչյուրի համար կա մեկ անձ, ում վերջերս են աշխատանքի ընդունել: Այս պահին նրանք ունեն q թվով հարցեր։ Յուրաքանչյուր հարցի համար տրված է պաշտոնը, իսկ ձեզ խնդրում են նշել այն անձի անունը, ում նրանք աշխատանքի են ընդունել տվյալ պաշտոնի համար:
Մուտքի առաջին տողում նշված է մեկ ամբողջ թիվ (n)` աշխատանքի ընդունված մարդկանց թիվը: Հաջորդ n տողերում հաջորդաբար նշված է հետևյալը․ նախ՝ տվյալ անձի պաշտոնը, որի կողքին՝ պաշտոնը զբաղեցնողի անունը: Այնուհետև նոր տողում նշված է մեկ ամբողջ թիվ (q)` հարցերի քանակը: Հաջորդող q տողերը պարունակում են պաշտոններ, որոնց համար ձեզ խնդրում են տպել համապատասխան անձի անունը:
Ծրագիրը պետք է տպի q թվով տողեր: Յուրաքանչյուր տողում պետք է նշված լինի այն անձի անունը, ով աշխատանքի է ընդունվել տվյալ պաշտոնի համար:
Մուտք
Ելք
5
Accountant Mike
Finances Lucy
COO Anna
IT Bob
Accountant Sophie
2
IT
Accountant
Bob
Sophie
Նշում․ ընկերությունն աշխատանքից հեռացրել է Mike-ին և ընդունել է Sophie-ին։