Բուլյան պայմաններ

Բուլյան փոփոխականները նման են թվային փոփոխականներին։ Դրանց հնարավոր է վերագրել արտահայտություններ, կատարել գործողություններ և տպել դրանց արժեքները:

Ստուգելու համար՝ արդյոք երկու արժեքները հավասար են, թե ոչ, մենք կարող ենք օգտագործել == օպերատորը.

a = 10
b = 20 / 2
print(a == b)  # True

c = a == b
print(c)       # True

d = 3
print(a == d)  # False

Այստեղ a == b արտահայտությունը True է, քանի որ 10-ը հավասար է 20 / 2-ի: Մենք նույնիսկ կարող ենք վերագրել a == b արդյունքը մեկ այլ c փոփոխականի և տպել դրա արժեքը:

Python-ում True-ի արժեքը կարող է դիտարկվել որպես 1, իսկ False-ի արժեքը կարող է դիտարկվել որպես 0: Այսպիսով, բուլյան արժեքներով մենք կարող ենք նույնիսկ գումարումներ և բազմապատկումներ կատարել.

print(True + True)        # 2
print(True * 10)          # 10
print(True + False - 3)   # -2
print(10 * False)         # 0

Սա թույլ է տալիս բուլյան արժեքները դիտարկել ճիշտ որպես թվային արժեքներ և հաշվարկներ կատարել:

Առաջադրանք

Քանի որ արդեն գիտեք` ինչպես աշխատել բուլյան փոփոխականների հետ, փորձեք լուծել սույն առաջադրանքը թղթի և գրիչի օգնությամբ (եթե կարող եք, կարելի է նաև մտքում 😎):

Ելքում ի՞նչ կլինի հետևյալ ծրագրի արդյունքը.

a = 7
b = 2
c = a == b
d = a == 14 / 2
e = a * d * 10
f = a * c
print(c, d, f)

To check your solution you need to sign in
Sign in to continue