Բացասական ինդեքսավորում

Տողերում առանձին տառերը հասանելի են [] փակագծերով, իսկ ինդեքսավորումը սկսվում է 0-ից:

s տողի վերջին նիշը ստանալու համար մենք կարող ենք գրել s[len(s) - 1]: Սակայն սա կարող է անհասկանալի լինել ավելի մեծ արտահայտությունների դեպքում։ Բարեբախտաբար, կա ավելի հակիրճ ձև՝ բացասական ինդեքսավորումը, որի միջոցով հնարավոր է վերջից նիշեր ստանալ։

#           01234     => 5 characters
greeting = 'hello'
print(greeting[len(greeting) - 1])   # o
print(greeting[len(greeting) - 2])   # l
print(greeting[len(greeting) - 3])   # l
#           01234
greeting = 'hello'
print(greeting[-1])   # o
print(greeting[-2])   # l
print(greeting[-3])   # l

Այս երկու ծրագրերն էլ համարժեք են, բայց երկրորդն ավելի հակիրճ է և ավելի հեշտ ընթեռնելի:

Առաջադրանք

Դուք աշխատում եք անվտանգության բաժնում, և ձեզ խնդրում են ավելացնել օգտվողի գաղտնաբառերի ևս մեկ ստուգում: Գաղտնաբառը համարվում է անվտանգ, եթե առաջին 3 տառերը միասին հավասար չեն վերջին 3 տառերին (հակառակ հերթականությամբ):

Մուտքը պարունակում է մեկ տող՝ գաղտնաբառը:

Ծրագիրը պետք է տպի secure, եթե գաղտնաբառը համարվում է անվտանգ, այլապես` not secure:

Մուտք

Ելք

abcdcba

not secure

treqsd97

secure

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue