Մինչ այս մենք ստեղծել ենք տողեր մեկ կամ կրկնակի չակերտներով (' կամ "): Սակայն այստեղ սահմանափակում կա. դա մեզ թույլ չի տալիս ունենալ մի քանի տողից բաղկացած տեքստեր, քանի որ python-ում գործում է հետևյալ կանոնը՝ ստեղծվող տողի փակող չակերտը պետք է բացող չակերտի հետ լինի միևնույն տողի վրա: Բազմատող տեքստեր մենք կարող ենք ստեղծել եռակի չակերտների միջոցով.
text = '''This long long text
can be split
into several lines.
Like this!'''
print(text)
text = """This long long text
can be split
into several lines.
Like this!"""
print(text)
Մենք կարող ենք ունենալ բազմատող տեքստեր և՛ կրկնակի " չակերտներով, և՛ եզակի ' չակերտներով: Այս երկու ծրագրերը տպում են նույն արդյունքը.
This long long text
can be split
into several lines.
Like this!
Բազմատող տեքստերը հատկապես օգտակար են երկար հաղորդագրությունների, տեքստերի կամ փաստաթղթերի համար: Եթե ծրագրավորողը ցանկանում է նկարագրել իր գրած ծրագրի որևէ հատված, կարող է նույն տողում կարճ մեկնաբանություն թողնել։ Սակայն երբ պետք է նկարագրել կոդի ավելի մեծ մասի աշխատելու ձևը, հարմար է կիրառել բազմատող տեքստեր: Դասընթացի հաջորդ գլուխներում մենք կքննարկենք դոկումենտացիաներին վերաբերող մանրամասները և կբացատրենք՝ ինչպես ստեղծել դրանք:
Առաջադրանք
To be, or not to be, that is the question:
Whether 'tis nobler in the mind to suffer
The slings and arrows of outrageous fortune,
Or to take arms against a sea of troubles
And by opposing end them. To die—to sleep,
No more; and by a sleep to say we end
The heart-ache and the thousand natural shocks
That flesh is heir to: 'tis a consummation
Devoutly to be wish'd. To die, to sleep;
To sleep, perchance to dream—ay, there's the rub:
For in that sleep of death what dreams may come,
When we have shuffled off this mortal coil,
Must give us pause—there's the respect
That makes calamity of so long life.
Ուիլյամ Շեքսպիրի տեքստերը շատ հայտնի են և միևնույն ժամանակ շատ երկար։ Դժվար կլիներ դրանք կարդալը, եթե գրված լինեին մեկ տողով։ Ահա թե ինչու ձեզ խնդրում են տեքստը պահել մեկ բազմատող փոփոխականում: Դուք պետք է տպեք ամբողջ տեքստը ելքում, իսկ հաջորդ տողում նշեք դրա երկարությունը։
Լրացուցիչ հարց. կարո՞ղ եք հաշվել տեքստում առկա նշանների իրական թիվը՝ ներառյալ բացատները: Քանի՞ նշան կա տեքստում։ Արդյո՞ք ծրագիրն այլ թիվ է տպում:
Պատասխան՝
Ծրագիրը տպում է ավելի մեծ թիվ՝ համեմատած տեքստի նիշերի քանակի: Պատճառն այն է, որ յուրաքանչյուր նոր տողի անցման նիշը Python-ը համարում է առանձին նիշ։ Կա 589 նիշ, բայց քանի որ python-ը յուրաքանչյուր նոր տողը հաշվում է որպես նոր նիշ, մեր ստացած արդյունքը 13 նիշով ավել է: Հետևաբար, ծրագիրը տպում է 602: