Այս ցուցակների երկու հայտարարություններն էլ ճիշտ են: Պարտադիր չէ, որ բոլոր տարրերը լինեն նույն տողում: Եթե կան բացվող և փակվող փակագծեր [], ստորակետերով բաժանված ամեն ինչ համարվում է ցուցակի մաս։ Հայտարարությունը կարող է նույնիսկ ունենալ որոշ դատարկ տողեր կամ մեկնաբանություններ, որոնք կանտեսվեն:
Կրկնենք, որ ցուցակի յուրաքանչյուր տարր կարելի է դիտարկել որպես սովորական փոփոխական, ինչպես ներկայացված է աջ կողմում: Սա ստեղծում է 2 տարրից բաղկացած ցուցակ, ընդ որում՝ տարրերի արժեքները վերցվում են մուտքային տվյալներից:
l = [
int(input()),
int(input()),
]
Առաջադրանք
Ստեղծեք 8 թվերից բաղկացած ցուցակ։ Թվերի արժեքները վերցնում ենք մուտքագրված տվյալներից: Բազմապատկեք այդ արժեքները 2-ով և ելքում տպեք ցուցակը: