append

Մենք տեսանք, թե ինչպես կարելի է փոփոխել ցուցակը՝ դրան միացնելով մեկ ուրիշը: Բայց ի՞նչ անել, եթե ցանկանանք փոփոխել ցուցակը՝ ավելացնելով միայն մեկ արժեք: Կարող ենք, օրինակ, ավելացնել 1 արժեք ունեցող ցուցակ, բայց python-ն այս գործողությունը կատարելու համար ունի հատուկ եղանակ՝ .append()-ով:
l = [12, 54, 'hello']
l += [38]
print(l)    # [12, 54, 'hello', 38]
l = [12, 54, 'hello']
l.append(38)
print(l)    # [12, 54, 'hello', 38]
Մենք կարող ենք սկզբում դատարկ ցուցակ հայտարարել և մեկ առ մեկ ավելացնել տարրեր՝ append հրամանով:
l = []
l.append('Hi')
l.append('this')
l += ['is', 'the', 'number']
l.append(42)
print(l)       # ['Hi', 'this', 'is', 'the', 'number', 42]

Առաջադրանք

Հայտարարեք դատարկ ցուցակ և ավելացրեք մուտքից ստացված 7 ամբողջ թվերը՝ append -ով:
Փոխեք յուրաքանչյուր տարրը՝ այն փոխարինելով իր քառակուսիով:
Ելքում տպեք ստացված ցուցակը:
Մուտք
Ելք
1 2 3 4 5 6 7
[1, 4, 9, 16, 25, 36, 49]
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue