Python-ի զանգվածները կարող են պարունակել տարբեր տեսակի տարրեր: Նրանք կարող են ունենալ ամբողջ թվեր, տողեր, ռացիոնալ թվեր և այլն: Նրանք կարող են նաև պարունակել այլ զանգվածներ.
l = [4, 5, 'hi', 3.14, ['how', 'are', 'you', '?'], 64]
print(l[2]) # hi
print(l[2][0]) # h
inner = l[4]
print(inner[1]) # are
print(l[4][1]) # are
Սա python-ի զանգվածի օրինակ է, որն իր մեջ պարունակում է մեկ այլ զանգված: Ներդրված զանգվածի հետ գործողությունները ճիշտ նույնն են, ինչ արտաքինի հետ կատարվող գործողությունները: Կարելի է ավելացնել տարրեր append-ով, կամ հեռացնել դրանք pop-ով և այլն: Հետևաբար, ինդեքսավորումը կաշխատի այնպես, ինչպես մենք մուտք ենք գործում ներդրված զանգվածի ներսում:
Մենք նույնիսկ կարող ենք թվերի մատրից պահել այսպես.