Աշխատանք ֆայլերի հետ Python-ում

Մեր համակարգիչներում ֆայլերը կարող են երկար ժամանակով ինֆորմացիա պահպանել: Դրանք սովորաբար տեղակայված են մեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, որը կարող է պահպանել ֆայլի բովանդակությունը նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգիչը անջատված է: Ֆայլերն ունեն name.extension ձևաչափը, օրինակ՝
  • program.py python ֆայլի համար
  • holiday.jpg տոնական նկարի համար
  • Resume.pdf PDF CV ֆայլի համար
Ֆայլերի հետ աշխատելիս մենք սովորաբար բացում ենք դրանք, ինչ-որ բան անում դրանց հետ, հետո փակում ֆայլը։ Նույն գործողությունները կատարվում են նաև Python-ում։ Տեքստային ֆայլերի հետ աշխատելիս կատարում ենք հետևյալ 3 քայլերը.
f = open('document.txt')   # Open the document.txt file
print(f.read())            # Read the contents and print them
f.close()                  # Close the file
Այստեղ f.read()-ը վերադարձնում է document.txt ֆայլի ամբողջ պարունակությունը որպես տեքստ։ Մենք կարող էինք այդ տողը վերագրել փոփոխականին, բայց այս օրինակում մենք պարզապես տպում ենք բովանդակությունը:

Առաջադրանք

Ձեզ տրված է ֆայլ, որը կոչվում է input.txt: Ծրագիրը պետք է կարդա input.txt-ի բովանդակությունը և տպի.
  • Ֆայլի նիշերի քանակը,
  • Ֆայլի տողերի քանակը,
  • Ֆայլի բառերի քանակը (բառերն առանձնացված են բացատով կամ նոր տողով)։
Ելքում արդյունքը պետք է տպել առանձին տողերով:
input.txt
Ելք
hello this is some file content
31 2 6
this is a test file with multiple lines
39 3 8
only one line in this test
26 1 6
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue