Ամբողջ թվերի բաժանում

Գործողություն

Նկարագիր

Փոփոխականներով

Թվերով

+

Գումարում

a + b

10 + 7 ⇒ 17

-

Հանում

a - b

10 - 7 ⇒ 3

*

Բազմապատկում

a * b

10 * 7 ⇒ 70

/

Բաժանում

a / b

10 / 7 ⇒ 1.4285714285714286

//

Ամբողջ մասով բաժանում

a // b

10 // 7 ⇒ 1

%

Մնացորդ

a % b

10 % 7 ⇒ 3

**

Աստիճան

a**b

10**7 ⇒ 10000000

Python-ում երկու թիվ բաժանելու համար մենք կարող ենք կատարել a / b գործողությունը։ Այս գործողության արդյունքը կլինի որևէ ռացիոնալ թիվ։ Բաժանման արդյունքում ամբողջ թիվ ստանալու համար մենք կարող ենք կիրառել a // b գործողությունը, որի արդյունքում ստացված արժեքը բաժանումից հետո ստացված թվի ամբողջ մասն է (քանորդը)։ Բաժանումից ստացված մնացորդը կարող ենք ստանալ % գործողության միջոցով։

Մուտքում ունեք երկու թիվ՝ x-ը և y-ը։ Ելքում ծրագիրը պետք է տպի x-ը y-ի վրա բաժանելուց ստացված քանորդի ամբողջ մասն ու մնացորդը։

Մուտք

Ելք

10
5

2 0

9
4

2 1

Constraints

Time limit: 1.6 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB