Մենք կարող ենք միանգամից մի քանի ֆայլ բացել և միասին աշխատել դրանց վրա.
with open('doc1.txt') as d1, open('doc2.txt', 'w') as d2:
text = d1.read() # Read everything from doc1.txt
d2.write(text) # Write the contents to doc2.txt
print('Done copying the content')
Այստեղ մենք բացել ենք doc1.txt-ն r (կարդալու) ռեժիմով և doc2.txt-ն՝ w (գրելու) ռեժիմով: Մի քանի open գործողություններ բաժանվում են ստորակետով: with բլոկի մարմնում բոլոր բացված ֆայլերը հասանելի են, և մենք կարող ենք տարբեր գործողություններ կատարել դրանց վրա։
Առաջադրանք
Նմանության հայտնաբերման համակարգ մշակելիս դուք որոշում եք երկու ֆայլ համեմատել իրար հետ: Այժմ ցանկանում եք պարզել, թե բառերի որ տոկոսն է առկա երկու ֆայլերում։
Առաջին ֆայլը source.txt-ն է, իսկ երկրորդը՝ student.txt-ն: Հաշվեք չկրկնվող բառերի թիվը երկու ֆայլերում և տպեք source.txt-ի չկրկնվող բառերի տոկոսը, որոնք առկա են նաև student.txt-ում:
source.txt
student.txt
Ելք
Line 1
Line two
Line is important
33.333333
Line 1
Line two
Line 3
Line 1 is important
Yes
50
Առաջին օրինակի բացատրություն. source.txt-ում կա 3 չկրկնվող բառ (Line, 1, two): Line բառը առկա է նաև student.txt-ում, հետևաբար source.txt-ի բառերի 33.33333%-ը առկա է նաև երկրորդ ֆայլում: