Ամբողջ թվեր

Մինչ այս պահը մենք աշխատել ենք տեքստային փոփոխականների հետ և դրանք մուտքում ստացել ենք input()-ի միջոցով։ Այժմ տեսնենք, թե ինչպես պետք է աշխատել թվերի հետ։ Քանի որ input()-ը մուտքագրվածը «կարդում է» որպես տեքստ, այդ պատճառով մենք պետք է Python-ին հուշենք, որ ցանկանում ենք մուտքագրված տեքստը կարդալ որպես թիվ։ Դա կարող ենք անել int()-ի միջոցով։
some_text = input()
num1 = int(input())
num2 = int(input())
print('The text was:', some_text)
print(num1, num2, num1 + num2)
# Մուտքի օրինակ:
Hi, my age and height are:
24
180

# Ծրագրի ելքի օրինակ:
The text was: Hi, my age and height are:
24 180 204
int-ը անգլերեն integer բառի (ամբողջ թիվ) հապավումն է։ int(...)-ի միջոցով կարելի է ներմուծված տեքստից ստանալ թիվ։ Այսպիսով, երբ ծրագրից օգտվողը ներմուծում է 20, input()-ի միջոցով ստանում ենք 20-ը որպես տեքստ, իսկ հետո դարձնում այն թիվ int()-ի միջոցով։ Դրանից հետո մենք կարող ենք այն կիրառել գումարման, բազմապատկման և այլ գործողությունների համար։
Եթե ներմուծենք սխալ տվյալ, որը հնարավոր չէ թիվ դարձնել, ենթադրենք՝ hello բառը num1 թվի փոխարեն (օրինակ՝ 24 թիվը վերևի օրինակում), ապա Python-ը ցույց կտա, որ ծրագրում սխալ կա՝ տպելով ValueError: invalid literal for int() with base 10: 'hello'։ ValueError -ը նշանակում է, որ Python-ը չկարողացավ hello բառից ստանալ ամբողջ թիվ, և մենք պետք է փոփոխություն կատարենք ծրագրի կամ մուտքագրված տվյալների մեջ։

Առաջադրանք

Գրել ծրագիր, որը մուտքում կստանա n թիվը և կտպի The number you have entered is:, որին կհետևի մուտքում ստացված թիվը։
Մուտք
Ելք
10
The number you have entered is: 10
-4
The number you have entered is: -4
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue