Աշխատանք կրկնօրինակների հետ
Հին տվյալների բազայում կա n
մարդ: Ծրագրավորողները դժվարանում են այդ տվյալներից օգտակար տեղեկություն ստանալ, քանի որ կան որոշ անուններ, որոնք մի քանի անգամ կրկնվում են: Ձեզ խնդրում են օգնել նրանց, որպեսզի նրանք կարողանան աշխատել այդ տվյալների հետ: Տվյալների բազան պարունակում է օգտվողների անունները և նրանց ծննդյան ամսաթվերը: Կան բազմաթիվ կրկնվող անուններ, և ձեզ խնդրում են հեռացնել դրանք՝ դրանց կողքին թիվ ավելացնելով: Եթե Anna անունով երկու հոգի կա, ապա ծրագիրը պետք է պահպանի առաջինը, իսկ երկրորդին ավելացնել 1
: Այդպես կունենանք Anna և Anna1 երկու տարբեր անուններ: Եթե տվյալների բազայում կա մեկ այլ Աննա ևս, ապա ծրագիրը պետք է դրան վերագրի Anna2, և այդպես շարունակ:
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ n
: Հաջորդ n
տողերը պարունակում են բացատով բաժանված անուններ և ծննդյան տարեթվեր:
Ծրագիրը պետք է տպի n
տող, որտեղ նշված են չկրկնվող անուններ՝ ըստ նկարագրված ձևաչափի, և անվանը համապատասխան ծննդյան ամսաթիվ:
Մուտք | Ելք |
---|---|
5 Anna 08/08/1999 Bob 02/02/1998 Steven 09/02/2000 Anna 01/04/2004 Anna 01/04/2004 | Anna 08/08/1999 Bob 02/02/1998 Steven 09/02/2000 Anna1 01/04/2004 Anna2 01/04/2004 |
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB