Անվտանգության աշխատակիցը
Բարում անվտանգության աշխատակիցը պետք է ստուգի այցելուների տարիքը: Սա եվրոպական բար է, ուստի մուտքը թույլատրված է 18 և բարձր տարիքի հաճախորդների համար:
18 տարեկանից ցածր յուրաքանչյուր այցելուի համար ծրագիրը պետք է տպի
You are not allowed to get in
։ Իսկ մյուսների դեպքում ծրագիրը պետք է ողջունի նրանց՝ ասելով Welcome to the best bar! Enjoy!
։Յուրաքանչյուր այցելուի համար ծրագիրը կստանա նաև թիվ՝ որքան են նրանք ծախսել այդ օրը բարում։ Ծրագիրը պետք է տպի բարի ընդհանուր եկամուտը մեկ գիշերվա ընթացքում:
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ թիվ՝
n
(այցելուների ընդհանուր թիվը): Հաջորդ տողերը պարունակում են այցելուի տարիքը և նրանց ծախսած գումարը, եթե նրանց թույլ են տալիս մտնել բար:Յուրաքանչյուր հաճախորդի համար ծրագիրը պետք է տպի համապատասխան հաղորդագրությունը, իսկ վերջում՝ թե որքան են այցելուները ծախսել (ընդհանուր գումարը):
Մուտք | Ելք |
3
19
400
7
20
200 | Welcome to the best bar! Enjoy!
You are not allowed to get in
Welcome to the best bar! Enjoy!
Total: 600 |
Բացատրություն․
- Առաջին այցելուն՝ 19 տարեկան է և ծախսել է 400 եվրո։
- Երկրորդ այցելուն 7 տարեկան է․ նրան ներս մտնել չի թույլատրվում։
- Երրորդ այցելուն 20 տարեկան է և ծախսել է 200 եվրո։
Constraints
Time limit: 2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB