Python-ի ներածություն

Անվտանգ տարրերի ստացում

Մենք կարող ենք if պայմանի միջոցով ամեն անգամ ստուգել թե արդյոք տարրը գտնվում է բառարանի մեջ թե ոչ և դրանից հետո նոր վերցնել այդ բանալիով արժեքը։ Բայց դա կարող է շատ տհաճ լինել և բելեր կոդի կրկնությեւնների: Python-ը տրամադրում է շատ հեշտ և ապահով եղանակ բառարաններից արժեքների ստացման համար .get() մեթոդի միջոցով.
# Imagine we have a great team for a startup
team = {
	'HR': ['John Smith', 'Taylor Vu'],
	'Designers': ['Garry Tan'],
	'Developers': ['Linus Torvalds', 'Yegor Bugayenko'],
}
if 'HR' in team:
	print(team['HR'])
else:
	print([])

if 'QA' in team:
	print(team['QA'])
else:
	print([])
print(team.get('HR', []))
print(team.get('QA', []))
Այստեղ մենք ստանում ենք team բառարան .get() մեթոդով, որտեղ մենք տրամադրում ենք բանալին որպես առաջին պարամետր (HR կամ QA), իսկ default արժեքը՝ որպես երկրորդ պարամետր (այս օրինակում դատարկ ցուցակ):
Այլ դեպքերում մենք կարեղ ենք որոշակի default արժեք ունենալ, որը լինի թիվ կամ տող՝ population.get('China', '~1.5 Billion'). Եթե բանալի China գոյություն ունի population բառարանի մեջ, ծրագիրը կվերադարձնի իր համապատասխան արժեքը: Բայց եթե China-ն չկա population բառարանում, ծրագիրը կվերադարձնի '~1.5 Billion'։

Առաջադրանք

Հականիշ բառարանը պարունակում է բառեր, որոնք ունեն հակադիր նշանակություն։ Տրված է n հականիշ բառերի զույգերը, ձեզ խնդրում են տպել q հականիշներ հաջորդող q բառերի համար, և Not found, եթե այդ բառերը չեն գտնվել սկզբնական ցանկում: Երաշխավորված է, որ հականիշ զույգերի բառերը եզակի են:
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ n, որը հականիշ զույգերի թիվն է: Հաջորդ n տողերը պարունակում են երկու բառ, որոնք բաժանված են բացատով, որոնք ներկայացնում են հականիշ զույգերը: Հաջորդ տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ q - հարցման բառերի քանակը: Հաջորդ q տողերը պարունակում են մեկ բառ:
Ծրագիրը պետք է տպի q տող: Յուրաքանչյուր տող պետք է պարունակի հականիշ կամ Not found, եթե հականիշը չկա սկզբնական ցանկում:
Մուտք
Ելք
5 warm cold sunny cloudy fast slow tired energetic love hate 3 warm hate potato
cold love Not found
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue