Ի՞նչ եթե մենք ցանկանանք բառերը մեկ առ մեկ մշակել: Python-ը մեզ տրամադրում է split() օգտակար ֆունկցիան, որը տողը բաժանում է կտորների և վերադարձնում այդ կտորների զանգվածը.
sentence = 'He ran out of money, so he had to stop playing poker.'
words = sentence.split()
print(words) # ['He', 'ran', 'out', 'of', 'money,', 'so', 'he', 'had', 'to', 'stop', 'playing', 'poker.']
split()-ը կարող է նաև ընդունել պարամետր, որի հիման վրա կբաժանի նախադասությունը.
Վերջին օրինակում տարրերը բաժանվել են ստորակետով և բացատով, այսպիսով փոխանցելով պարամետրը ծրագրին ասում ենք,որ նախադասությունը բաժանվի ', '-ի հիման վրա՝ որևէ բացատների փոխարեն:
Նշում. Ի սկզբանե split()-ը բաժանում է տողը ցանկացած բացատի վրա (նոր տող, բացատ, ներդիր և այլն): Եթե մենք դրան որոշակի արժեք փոխանցենք, օրինակ՝ \n, այն կբաժանվի միայն նոր տողով:
Առաջադրանք
Տրված է նախադասություն, որտեղ բառերը բաժանված են բացատով, ձեր խնդիրն է առանձին տողերի վրա մեկ առ մեկ տպել բառերը: