print()ֆունկցիան շատ ճկուն է և կարող է տպել միանգամից մի քանի արժեք: Օրինակ 98234539 is a big number տպելու համար ծրագիրը կարող է ունենալ հետեվյալ տեսքը:
# (1) Print everything as one text
print('98234539 is a big number')
# (2) Print two space-separated parts
print('98234539', 'is a big number')
# (3) Print three space-separated parts
print('98234539', "is a big", 'number')
# (4) Print number instead of text
print(98234539, 'is a big', "number")
Վերոնշյալ բոլոր ծրագրերը տպում են նույն արդյունքը 98234539 is a big number.
Առաջին տարբերակը տպում է տեքստը որպես մեկ կտոր (միայն մեկ զույգ '' չակերտնեի մեջ).
Երկրորդը՝ դիտարկում է 98234539-ին որպես առանձին տեքստ, իսկ is a big number որպես այլ տեքստ:
Երրորդ տարբերակը տպում է 3 առանձին տեքստի կտոր` 98234539, is a big, և number.
Վերջին տարբերակում 98234539-ը թիվ է, մինչդեռ is a big և number-ը՝ տեքստ.
Այստեղ կարևոր է նշել, որ print() հրամանը կարող է տպել տարբեր բաներ՝ այն կարող է տպել տեքստ և կարող է տպել թվեր։ Ինչպես ցույց է տրված վերջնական օրինակում, այն տպում է 98234539 որպես թիվ:
Այսպիսով, երբ տրվում են ստորակետերով առանձնացված արժեքներ,print() ֆունկցիան տպում է դրանք բոլորը ելքի մեջ՝ դրանք բաժանելով մեկ բացատով:
Առաջադրանք
Գրեք ծրագիր, որը կտպեր 2-ի այս աստիճանները` 1 2 4 8 16 32, որին կհետևի are powers of two տեքստը.
Նշում. Օգտագործեք 1, 2,..., 32-ը որպես թվեր և are powers of two որպես տեքստ: