Python-ի ներածություն

for ցիկլեր

if-ը թույլ է տալիս կոդի որոշ հատվածներ կատարել ինչ-որ պայմանի դեպքում: Պայմանի բավարարման դեպքում ծրագիրը կատարում է այդ տողերը, հակառակ դեպքում՝ այն առաջ է շարժվում։
for ցիկլը թույլ է տալիս կրկնել կոդի հատվածներ մի քանի անգամ: Ցիկլը կրկնում է նույն գործողությունները ցուցակի (զանգվածի) յուրաքանչյուր էլեմենտի համար, որը փոխանցվել է իրեն:
for month in ['December', 'January', 'February', 'March']:
	print(month)
Այս ծրագիրը կտպի 4 արժեք՝ յուրաքանչյուրը առանձին տողում, քանի որ print-ը կատարվում է զանգվածի յուրաքանչյուր էլեմենտի համար։ Այսպիսով ամեն ամիսը տպվում է նոր տողի վրա.
December
January
February
March
 
We can use for loops with any iterable like range():
Մենք կարող ենք օգտագործել for ցիկլները ցանկացած iterable-ի հետ միասին։ Այդպիսի օրինակ է range()-ը: Այն վերադարձնում է նշված միջակայքում գտնվող բոլոր թվերը.
for index in range(5):
	print(f'Input the next number {index}:')
	n = int(input())
	print(f'Great! you\'ve entered {n}')
Մուտք՝


7


9


-4


8


0
Ծրագրի Ելք՝

Input the next number 0:
Great! you've entered 7

Input the next number 1:
Great! you've entered 9

Input the next number 2:
Great! you've entered -4

Input the next number 3:
Great! you've entered 8

Input the next number 4:
Great! you've entered 0
Այսպիսով for ցիկլերի գրելաձևը սկսվում է for բառով, որին հետևում է փոփոխական, ապա in և վերջում ինչ-որ զանգված կամ iterable (range()-ի նման)։ Զանգվածի ամեն էլեմենտ մեկ առ մեկ վերագրվում է փոփոխականին և կատարվում է for-ի մեջ գրված գործողությունների հերթականությունը։
Մեր առաջին օրինակում month փոփոխականը սկզբում ընդունում է December արժեքը, որից հետո ծրագիրը տպում է month-ի արժեքը print-ի միջոցով։ Դրանից հետո month փոփոխականը ստանում է January արժեքը և ծրագիրը տպում է այն for ցիկլի ներսում։ Ծրագիրը նույն կերպ վերագրում է February արժեքը month-ին և տպում այն։ Վերջապես month-ը ստանում է March արժեքը և ծրագիրը տպում է այն և վերջացնում աշխատանքը։
Երկրորդ օրինակում index փոփոխականը սկզբում ընդունում է 0 արժեքը։ Դրանից հետո ծրագիրը սկսում է աշխատացնել այն բոլոր հրամանները, որոնք գրված են for-ի ներսում։ Դրանից հետո index-ը ընդունում է 2 արժեքը, կատարում for-ի ներսում գրված հրամանները, որից հետո ընդունում 3 արժեքը, կատարում հրամանները և վերջապես անում նույնը 4-ի համար։

Առաջադրանք

Ունենալով տարվա ամիսները գրեք ծրագիր, որը ելքում կտպի առաջին 5 ամիսները յուրաքանչյուրը առանձին տողում։
months = [
	'January', 'February', 
	'March', 'April', 'May', 
	'June', 'July', 'August', 
	'September', 'October', 'November', 
	'December'
]
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue