Ամեն անգամ, երբ print()-ն օգտագործվում է ինչ-որ բան տպելու համար, հաջորդ print()-ն արդեն տպում է նոր տողից: Բայց որոշ դեպքերում, միգուցե կարիք լինի մնալ նույն տողում:
Այս ծրագիրը կտպի hello everyone...Anyone here? : Այսպիսով, Anyone here? նոր տողից տպելու փոխարեն ծրագիրը մնաց նույն տողում, քանի որ end-ի արժեքը ...էր:
Ի սկզբանե end պարամետրը \n-է, որը հատուկ նշան է, որը ներկայացնում է նոր տողը (enter): Մենք կանդրադառնանք հատուկ նշաններին և այն, թե ինչ են նրանք անում ավելի ուշ՝ դասընթացի ընթացքում: Առայժմ մենք կանդրադառնանք միայն մեկին՝ \n նոր տողի նշանին: